Մատչելիության հղումներ

Գրոզնիում գտնված աճյունը Վրաստանի առաջին նախագահինն է


Գրոզնիում գտնված աճյունը Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայինն է: Այս մասին հայտնում է «Կովկասպրես» գործակալությունը` նշելով, որ տեղեկատվությունը ոչ պաշտոնական է:

Առաջին նախագահի աճյունի վերահուղարկավորման պետական հանձնաժողովի անդամ, Թբիլիսիի փոխքաղաքապետ Մամուկա Ախվլեդիանիի վկայությամբ, Զվիադ Գամսախուրդիայի որդին` Ցոթնե Գամսախուրդիան, Դոնի Ռոստովից հեռախոսով տեղեկացրել է, որ աճյունի ճանաչումը կատարվել է, եւ այն պատկանում է իր հորը:

Ըստ Ախվլեդիանիի, մոտ օրերս Գամսախուրդիայի աճյունը Դոնի Ռոստովից կտեղափոխվի Վրաստան:

Ինչ վերաբերում է վերահուղարկավորման վայրին, ապա այդ հարցը դեռեւս բաց է մնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG