Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը եւ արտգործնախարարը ցավակցություն են հայտնել Հայաստանի վարչապետի մահվան կապակցությամբ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ փոխվարչապետ, արտգործնախարար Աբդուլա Գյուլը իրենց ցավակցությունն են հայտնել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Վարչապետի մահվան կապակցությամբ այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյֆիլդը, Ֆինլանդիայի վարչապետ Մատի Վանհանենը, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը եւ վարչապետ Կոստաս Կարամանլիսը, Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Պաղեստինի Ազատագրման կազմակերպության ղեկավար եւ Պաղեստինի Ազգային իշխանությունների նախագահ Մահմուդ Աբասը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել նաեւ Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկին, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Լիտվայի վարչապետ Ժեդիմինաս Կիրկիլասը, Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Թեոդոր Կասիմիսը, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները, Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG