Կիրակի օրը Վաշինգտոնում բացված թուրք-ամերիկյան հերթական համաժողովի մասնակիցները քննարկել են ամերիկյան Կոնգրեսում ներկայացված հայկական բանաձեւի ընդունման հավանականությունը: Այդ մասին այսօր հաղորդում է «Թրքիշ դեյլի նյուս» թերթը:
«Ամեն ինչ ասված է: Հույս ունեմ, որ բանաձեւը չի անցնի», - 26-րդ տարեկան համաժողովի բացման ժամանակ ասել է Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ էրգին Սեյգունը:
Կոնգրեսի զույգ պալատներում ներկայացված բանաձեւը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Բուշի վարչակազմը խստորեն ընդդիմանում է փաստաթղթի ընդունմանը:
«Ի վերջո, ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվի, անկախ նրանից, թե ինչպես կվարվի Կոնգրեսն այս հարցում», - համաժողովում ասել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը:
Թուրք-ամերիկյան համաժողովին մասնակցում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը: