Մատչելիության հղումներ

Վաղը Սենատի հանձնաժողովում կքվեարկվի Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը


Վաղը ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության կդրվի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը:

Բանաձեւը նաեւ կոչ է անում Թուրքիային վերանայել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը սահմանափակում է արտահայտվելու ազատությունը, ինչպես նաեւ` դիվանագիտական, քաղաքական եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

«Թրքիշ դեյլի նյուս» թերթի վկայությամբ՝ բանաձեւը, որի հավելվածում կար «ցեղասպանություն» բառը, պետք է քվեարկության դրվեր մարտի 6-ին, բայց սենատոր Ռիչարդ Լուգարի առաջարկով քվեարկությունը հետաձգվեց երեք շաբաթով:

Հանձնաժողովի ինտերնետային էջում նշված է, որ վաղը բանաձեւը քվեարկության է դրվելու փոփոխություններով: Հայտնի չէ` արդյոք բանաձեւի հավելվածից հանված է «ցեղասպանություն» բառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG