Երկուշաբթի երեկոյան ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 80-րդ տարում վախճանվել է ռուս դերասան եւ ռեժիսոր, Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուլյանովը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ուլյանովի ամբողջ ստեղծագործական կյանքը կապված է եղել Վախթանգովի անվան թատրոնի հետ, որի գեղարվեստական ղեկավարն էր 1987 թվականից ի վեր:
Տարբեր տարիների զբաղեցրել է ԽՍՀՄ-ի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղարի, Ռուսաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահի պաշտոնները, ընտրվել է ԽՍՀՄ-ի ժողովրդական պատգամավոր, եղել է ԽՄԿԿ-ի կենտկոմի անդամ:
1996 թվականից Միխայիլ Ուլյանովը Ռուսաստանի թատերական գործիչների միության պատվավոր նախագահն էր:
ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ էր, սոցիալիստական աշխատանքի հերոս, պարգեւատրվել էր մի շարք շքանշաններով եւ մեդալներով, Լենինյան, ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի պետական, Ռուսաստանի նախագահի եւ մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր էր:
Միխայիլ Ուլյանովը նկարահանվել է «Իրկուտսկյան պատմություն», «Ապուշը», «Նախագահը», «Կարամազով եղբայրները» եւ այլ ֆիլմերում, «Ազատագրում» եւ այլ բազմասերիանոց ֆիլմերում խաղացել է մարշալ Ժուկովի դերը: