Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունեց ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի ինտեգրումը պաշտպանող օրինագիծը


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը ընդունել է ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի ինտեգրումը սատարող օրինագիծը:

«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, օրինագծով առաջարկվում է Վրաստանը եւ Ուկրաինան ընդգրկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը նախապատրաստության շրջանակներում անվտանգության ոլորտին աջակցության` ԱՄՆ-ի ծրագրում:

Բացի Վրաստանից եւ Ուկրաինայից, այս տարվա մարտի 9-ին ներկայացված օրինագիծը պաշտպանում է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքին Ալբանիայի, Խորվաթիայի եւ Մակեդոնիայի անդամակցումը:

Հինգ երկրներին ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին աջակցության նպատակով նախատեսվում է ԱՄՆ-ի դաշնային բյուջեից սկզբնապես հատկացնել 12 միլիոն դոլար:

Օրինագիծը, որը Սենատում ընդունվել էր դեռ մարտի 16-ին, այժմ սպասում է երկրի նախագահ Ջորջ Բուշի հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG