Մատչելիության հղումներ

Հյուսիսային Իռլանդիայում պատմական համաձայնագիր է կնքվել


Հյուսիսային Իռլանդիայում այսօր պատմական համաձայնություն է ձեռք բերվել բողոքականների եւ կաթոլիկների միջեւ՝ մայիսի 8-ին միասնական կառավարություն կազմավորելու մասին:

Բողոքականների 3ունիոնիստական կուսակցության առաջնորդ 3ան Փեյսլին եւ կաթոլիկների «Շին ֆեյն» կուսակցության ղեկավար Գերի Ադամսը ասուլիսի ընթացքում հաստատեցին, որ տասնամյակներ տեւած հակամարտությունից հետո աննախադեպ համաձայնությունը կայացել է:

DPA գործակալության վկայությամբ՝ միասնական կառավարությունը կգլխավորի 80-ամյա Փեյսլին, որը նախկինում համառորեն բացառում էր կաթոլիկների հետ որեւէ համագործակցություն:

40 տարվա քաղաքացիական պատերազմի ընթացքում Հյուսիսային Իռլանդիայում զոհվել է ավելի քան 3000 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG