Ֆրանսիայի նախագահության առաջատար թեկնածուներից մեկը՝ սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը կարծիք է հայտնել, որ անդամակցությունը Եվրամիությանը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Անդամակցությունը Եվրամիությանը կօգնի Թուրքիայի դեմոկրատներին բարեփոխումներ իրականացնել եւ հաղթահարել ժխտողականությունը մի պետությունում, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը», - գրել է Ռուայալը իր նոր գրքում, որից հատվածներ է արտատպել այսօր «Ֆայնենշլ թայմս»-ը:
Թերթը փաստում է, որ նախկինում Ռուայալը հստակ չէր արտահայտում իր վերաբերմունքը Թուրքիայի հնարավոր անդամակցության նկատմամբ` ասելով, որ իր դիրքորոշումը «նույնն է, ինչ Ֆրանսիայի ժողովրդինը»:
Վերջին հարցումների համաձայն, Ռուայալի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մոտ 25 տոկոսը, մինչդեռ աջակողմյան Նիկոլա Սարկոզիի վարկանիշը շուրջ 30 տոկոս է:
Սարկոզին այսօր հրաժարական է տվել ներքին գործերի նախարարի պաշտոնից` կենտրոնանալով ընտրարշավի վրա:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է ապրիլի վերջին, իսկ երկրորդը՝ մայիսի սկզբին: