Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության պետական հանձնաժողով


Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են տարածքային կառավարման, պաշտպանության, արտաքին գործերի, առողջապահության, ֆինանսների եւ էկոնոմիկայի, մշակույթի նախարարները, Հայաստանի նախագահի եւ կառավարության աշխատակազմերի ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը:

Այսօր տեղի է ունեցել պետական հանձնաժողովի առաջին նիստը:

Նախագահի մամլո գրասենյակը հաղորդել է նաեւ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Մարգարյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին` հայտնելով իր խորը կսկիծն ու կարեկցանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG