Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց «Մոսկվայի տուն»-ը


Ուրբաթ օրը Երեւանի քաղաքապետ Երվարդ Զախարյանն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի մայրաքաղաքում բացեցին «Մոսկվայի տուն»-ը:

Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարության միջոցներով (մոտ 10 միլիոն դոլար) կառուցված շենքի հիմքը դրվել էր 2005 թվականի հոկտեմբերին:

«Սա մեր ոչ միայն ռազմավարական համագործակցության խորհրդանիշն է, այլ նաեւ` այն նոր մոտեցումների մեր հարաբերություններում, որոնք առկա են հետխորհրդային շրջանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ», - բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Մոսկվայի քաղաքապետը:

Երվանդ Զախարյանը իր հերթին նշեց, որ «Մոսկվային տուն»-ը Երեւանի համար «մեծ նշանակություն ունի». - «Ինչպես իրենց վերջին հանդիպման ժամանակ նշել էին մեր երկրների նախագահները, Ռուսաստանը չի կարող չլինել Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը»:

Պաշտոնական արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին Մոսկվայի քաղաքապետը ասաց, որ ո'չ ինքը, ո'չ էլ իր կինը, որ Ռուսաստանի ամենահարուստ կին գործարարն է, Հայաստանի մայրաքաղաքում «բիզնես հետաքրքրություններ» չունեն:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG