Մատչելիության հղումներ

ՌԴ Գերագույն դատարանը որոշել է փակել Վլադիմիր Ռիժկովի կուսակցությունը


Ռուսաստանի Գերագույն դատարանը Վլադիմիր Ռիժկովի գլխավորած Հանրապետական կուսակցությունը փակելու որոշում է ընդունել՝ հիմնվելով դրա փոքրաքանակ լինելու եւ Ռուսաստանի մարզերում պակաս ներկայացված լինելու փաստի վրա:

2004 թվականին ընդունված օրենքը պահանջում է, որ կուսակցությունն ավելի քան 50 հազար անդամ ունենա եւ ներկայացված լինի մարզերի կեսից ավելիում:

Ազատական ընդդիմադիր Հանրապետական կուսակցության նախագահ Վլադիմիր Ռիժկովը, որը նախագահ Պուտինի քաղաքականության գլխավոր քննադատներից է, ասել է, որ դատարանի այս որոշմամբ ոտնահարվում է տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքը եւ հայտարարել, որ որոշումը բողոքարկելու է Գերագույն դատարանի նախագահությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG