Մատչելիության հղումներ

Թբիլիսիի հայկական համայնքի ղեկավարը անդամագրվել է ընդդիմադիր կուսակցությանը


Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, Թբիլիսիի հայկական համայնքի ղեկավար Առնոլդ Ստեփանյանն անդամագրվել է Վրաստանի «Նոր իրավունքներ» կուսակցությանը:

«Նոր իրավունքներ»-ը երկրի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցություն է:

Ստեփանյանն ընդգրկվել է կուսակցության ղեկավար քաղաքական մարմնի կազմում եւ մտադիր է նրա քաղաքական կյանքում գործուն դերակատարություն ունենալ:

1996-2000 թվականներին Ստեփանյանը եղել է Վրաստանի հայ երիտասարդների միության նախագահ՝ 1999-ին ղեկավարելով նաեւ «Բազմազգ Վրաստանի հասարակական շարժում» միությունը:

Ստեփանյանը «Քաղաքացիական հասարակություն՝ հանուն ժողովրդավարական Վրաստանի» կազմակերպության հիմնադիրներից է:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG