Մատչելիության հղումներ

Կոնստանտին Զատուլին. «Ինչո՞ւ Հայաստանում չկա Հավաքական անվտանգության պայմանագրի տեղեկատվական կենտրոն»


«Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ Երեւանում ստեղծվում է ՆԱՏ0-ի տեղեկատվական-քարոզչական կենտրոն, մինչդեռ Հավաքական անվտանգության պայմանագրի տեղեկատվական կենտրոն Հայաստանում չկա», - փաստել է ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը «Մոսկովսկիե նովոստի» թերթում:

«Մինչ մեր զինվորականները Հայաստանի սահմաններում այսօր մասնակցում են կազմակերպության ընդհանուր սահմանների համատեղ պաշտպանությանը, Հայաստանում ոմանք երկրի հեռանկարները սկսում են կապել ՆԱՏ0-ի հետ», - նշում է Զատուլինը:

«Հայաստանցի պատգամավորները բացատրում են, թե Հայաստանում կա ռուսաստանյան հենակետ, եւ հենց դա է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տեղեկատվական կենտրոնը», - գրում է ռուսաստանցի քաղաքագետը` ավելացնելով. - «Սրամիտ է, բայց ազնիվ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG