Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամը հինգշաբթի օրը կանխատեսեց, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կստանա առնվազն 370 հազար քվե:
«Բարգավաճ Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարծո՞ւմ է արդյոք, որ բոլոր 370 հազար (ինչպես պնդում են կուսակցության ղեկավարները) անդամները մայիսի 12-ին քվե են տալու հօգուտ «Բարգավաճ Հայաստան»-ի, պատասխանեց. - «Ես կարծում եմ»: Շարունակելով` նա համոզմունք հայտնեց, որ ոչ միայն այդ 370 հազար անդամներն են իրենց ձայները տալու, այլեւ` նրանց հարազատներն ու բարեկամները:
«Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների պարագայում ակնհայտորեն պետք է ավելանա», - ասաց նա` ենթադրելով, որ քվեների թիվը կարող է հասնել 600 հազարի:
Նա հերքեց մամուլում հայտնված հրապարակումները, թե կուսակցությունը պարզապես հավաքում է մարդկանց անձնագրերը եւ անդամագրում «Բարգավաճ Հայաստան»-ին. - «Պարզապես այդպիսի բան չկա: Որեւէ մի ձեւով, ուժային, չընդունված, չընկալված մեթոդ չի կիրառվել. իրենք են դիմել կուսակցության մեջ ընդգրկվելու»:
Խոսելով «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՀԿ-ի հարաբերությունների մասին, Բոստանջյանն ասաց, որ իրենք հակառակորդներ չեն. ինքը «սիրով է տրամադրված» ՀՀԿ-ի նկատմամբ, քանի որ «այդ ուժը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել»: Բայց հիմա իրենց կուսակցությունը ուզում է գալ իշխանության եւ «ավելի լավ անել» այն ամենը, ինչ այս տարիներին արել է ՀՀԿ-ն: Մասնավորապես` ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ:
Նա պնդեց, որ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը, ում անունը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում 84-րդն է, լիովին վճարում է բոլոր հարկերը ու դուրս է ստվերային տնտեսությունից:
«Այո, համոզված եմ», - ասաց նա փաստարկելով. - «Իշխանությունները իրենց համապատասխան թեւերով որեւէ մի գործ չեն հարուցել մեր կուսակցության նախագահի նկատմամբ»:
Ռուզաննա Ստեփանյան