Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ԿԸՀ-ին առայժմ մեկ` «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն է ներկայացրել գրանցման համար պահանջվող փաստաթղթերը:
Օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համամասնական կարգով առաջադրված կուսակցություններն ու դաշինքները, իսկ մեծամասնականով ընտրատարածքային հանձնաժողովներում առաջադրված թեկնածուները պետք է ներկայացնեն մինչեւ մարտի 28-ը:
Թե համամասնական եւ թե մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուների գրանցումը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, իրականացվելու է ապրիլի 2-8-ը:
Մինչ այդ, ընտրական օրենսգրքի պահանջով, մեծամասնական կարգով առաջադրված եւ համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուները կարող են հետ վերցնել առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը:
Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ առայժմ համամասնական ընտրակարգով ԿԸՀ-ում առաջադրված 27 կուսակցություններից եւ մեկ դաշինքից ամբողջական ցուցակներ ետ չեն վերցրել, իսկ առանձին անձինք ցուցակներից դուրս եկել են:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված առայժմ 9 թեկնածու է ընտրատարածքային հանձնաժողովներից ետ վերցրել ներկայացրած փաստաթղթերը:
Կարինե Քալանթարյան