Մատչելիության հղումներ

ՀԵԿ-ը դեմ է մասնավոր վիճակախաղերին


«Մենք դեմ ենք, որ մասնավոր վիճակախաղերի հասույթը գնում է մի քանի անհատների, կամ խմբավորումների գրպանը», - ասում է կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանն ու քաղաքակիրթ երկրների օրինակները բերում, որտեղ, ըստ նրա, վիճակախաղեր անցկացնելը պետության մենաշնորհն է:

Սարգիս Ասատրյանը չհերքեց, որ բողոքի այս ակցիան մաս է կազմում իրենց նախընտրական քարոզարշավի:

«Մաքս Լիբերթի»-ն փորձեց մի քանի մասնավոր վիճակախաղերի գրասենյակներում ճշտել նրանց վերաբերմունքը, թե արդյո՞ք իրենք համաձայն են, որ մասնավոր վիճակախաղերը պետականացվեն:

«Ընտանեկան լոտո»-ի կենտրոնական գրասենյակում հրաժարվեցին կարծիք հայտնել ՀԵԿ-ի ակցիայի վերաբերյալ: Իսկ «Դիլ կամ Նոդիլ» հեռուստատեսային շոուի կենտրոնական գրասենյակում անանուն մնալ ցանկացած մի աշխատակից ասաց. - «Դիլ կամ Նոդիլ»-ը վիճակախաղ չէ: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ վիճակախաղերը պետականացվեն, մենք դրան դեմ ենք: Այդ դեպքում մեր եկամուտը կգնա պետությանն ու մենք ստիպված կլինենք այլ բիզնեսով զբաղվել: Այ , եթե այդ հարցը քննարկվի ԱԺ-ում եւ ընդունվի, այն ժամանակ ստիված կլինենք հարմարվել»:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG