Մատչելիության հղումներ

Թենիսի լեգենդը անսովոր ցուցահանդես է բացել Փարիզում


Թենիսի լեգենդ Մարտինա Նավրատիլովան եւ սլովակ նկարիչ 3ուրայ Կրալիկն այսօր անսովոր ցուցահանդես են բացել Փարիզում: Ցուցադրվող նկարները ստեղծվել են թենիսի ներկած գնդակներով կտավին հարվածելու արդյունքում:

Այս նախագծի վրա, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»-ը, Նավրատիլովան եւ Կրալիկն աշխատել են 6 տարի շարունակ, բայց գաղտնի են պահել, որպեսզի որեւէ մեկը չյուրացնի գաղափարը:

Նավրատիլովան իր 31-ամյա մարզական կյանքի ընթացքում հաղթել է 350-ից ավելի մրցաշարերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG