Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը «ԱրմենՏել»-ում իր բաժնեմասը վաճառում է «ՎիմպելԿոմ»-ին


Հայաստանի կառավարությունը այսօր որոշել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 1883771 բաժնետոմսերը վաճառել «ԱրմենՏել»-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, վաճառքի գին է սահմանվել «ՎիմպելԿոմ»-ի ձեռք բերած՝ «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսի գնի 1/9 մասին համարժեք գումարը:

Հայաստանի հեռահաղորդակցության ազգային օպերատոր «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը 341,9 միլիոն եվրոյով ձեռք բերելու մասին համաձայնագիրը ռուսաստանյան «ՎիմպելԿոմ»-ը հունական OTE ընկերության հետ կնքել է անցյալ տարվա նոյեմբերին: Բացի այդ, «ՎիմպելԿոմ»-ը ստանձնել է «ԱրմենՏել»-ի պարտքերը` 40 միլիոն եվրոյի չափով:

Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել հրաժարվել «ԱրմենՏել»-ում իր 10 տոկոս բաժնեմասից, եթե «ՎիմպելԿոմ»-ը հրաժարվի բոլոր տիպի մենաշնորհներից եւ ցանկություն հայտնի գնել այդ բաժնեմասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG