Մատչելիության հղումներ

Բացվեց «Ուսուցումը Հայաստանում-2007» միջազգային ավանդական ցուցահանդեսը


Այս տարի ցուցահանդեսը յուրօրինակ էր նրանով, որ բացի հայաստանյան բուհերից, քոլեջներից, իրենց ծրագրերն էին ներկայացնում նաեւ միջազգային կազմակերպություններ, մի շարք միջազգային համալսարաններ: Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում ներկայացված էր շուրջ երեք տասնյակ տաղավար:

«Էքսպո» կենտրոնի տնօրեն Ռաֆայել Կակոյանը նշեց, որ անցյալ տարիների փորձը ցույց է տվել, որ այսպիսի ցուցահանդեսները շատ կարեւոր են ոչ միայն նրա համար, որ շրջանավարտները տեղեկացված լինեն եւ ճիշտ ընտրություն կատարեն, այլեւ հնարավորություն են ստեղծում, որպեսզի ուսումնական տարբեր հաստատությունները համագործակցեն միմյանց հետ, բարձրաձայնեն ու քննարկեն կրթական խնդիրները:

Ցուցահանդեսի շրջանակներում այսօր անցկացվեց նաեւ կլոր սեղան` կրթության որակի խնդիրների մասին:

Նախատեսված են նաեւ դպրոցական ավարտական քննություններին, մասնագիտական եւ միջնակարգ մասնագիտական կրթության խնդիրներին նվիրված կլոր սեղաններ:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 23-ը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG