Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ամենահարուստ կինը շահեց դատավարությունը


Մոսկվայի դատարանն այսօր վճռեց, որ «Ֆորբս» հանդեսը վիրավորել է Ռուսաստանի ամենահարուստ կնոջ արժանապատվությունը, եւ պահանջեց մոտ 4000 դոլարի փոխհատուցում վճարել նրան:

Դատարանը գտավ, որ հանդեսում տպագրված հոդվածը հարված է հասցրել «Ինտեկո» ընկերության հեղինակությանը: «Ինտեկո»-ն պատկանում է միլիարդատեր Ելենա Բատուրինային, որը Մոսկվայի քաղաքապետ 3ուրի Լուժկովի կինն է:

Հանդեսը պնդում էր, թե Բատուրինան ասել է, թե իր «պաշտպանությունը երաշխավորված է»` ակնարկելով, որ «Ինտեկո»-ն վայելում է պետական մարմինների աջակցությունը:

Բատուրինան ասել է, թե իրեն սխալ են մեջբերել, եւ կտրականապես հերքել է մեղադրանքները, թե իր բիզնեսը շահում է Լուժկովի ազդեցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG