Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքը


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը ստորագրել է մի շարք օրենքներում` այդ թվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որ բխում էին Սահմանադրական փոփոխություններից, նախատեսում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 8-անդամանոց կազմ (ներկայիս 9-ի փոխարեն), որոնցից 4-ին կնշանակի նախագահը, մյուս չորսին` Ազգային ժողովը (ներկա կազմը ամբողջությամբ նշանակվել է նախագահի կողմից):

Այս շաբաթ լրացել է ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի եւ անդամներ Շամիրամ Աղաբեկյանի եւ Կարինե Խոդիկյանի լիազորությունների ժամկետը:

Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելուց հետո` 10-րդ օրը, ինչից հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի երկու թափուր տեղ կմնա. մեկին կնշանակի երկրի նախագահը, մյուսին` Ազգային ժողովը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG