Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առընջը նամակ է հղել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիին` հորդորելով չքննարկել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի նախագիծը:
«Թրքիշ դեյլի նյուզ»-ի վկայությամբ՝ Առընջը պնդում է, որ Թուրքիան առաջարկել է հայ պատմաբաններին համատեղ ուսումնասիրել հարցը, սակայն հայերը չեն արձագանքել:
Առընջը նաեւ գրել է. - «Ինչ վերաբերում է 1915 թվականի իրադարձություններին, ապա Թուրքիան այս հարցում անպատասխանատու հերքողի դերում չէ»:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը կրկին կոչ է անում հայ պատմաբաններին քննարկել խնդիրը, ընդ որում` երրորդ երկրների, այդ թվում ամերիկացի պատմաբանների մասնակցությամբ:
«Եթե թիվ 106 բանաձեւն ընդունվի, հայերը կհայտարարեն, թե ԱՄՆ-ը ճանաչել է 1915 թվականին վերաբերող իրենց անհիմն պնդումները: Նման զարգացումը թուրքական հանրությունը կընկալի որպես ԱՄՆ-ի կողմից հայերի պնդումների սատարում», - եզրափակել է Առընջը:
«Թրքիշ դեյլի նյուզ»-ը տեղեկացնում է, որ մոտ օրերս վարչապետ Ռեջեփ էրդողանն էլ մտադիր է նույն հարցով դիմել նախագահ Ջորջ Բուշին՝ հեռախոսով կամ նամակով:
Թերթը նաեւ փոխանցում է, որ Կոնգրեսում ներկայացված բանաձեւի առնչությամբ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի զինուժի եվրոպական հրամանատարության ռազմավարության եւ քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ Ռոբերտուս Ռեմկեսը: Նրա կարծիքով՝ բանաձեւի ընդունումը կարող է ազդել Իրաքում եւ Աֆղանստանում իրականացվող գործողությունների վրա: