«Աղթամարի նորոգված եկեղեցու բացումը մարտի 29-ին չի դառնա Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացման հնարավորություն, եւ Թուրքիան կկորցնի մերձենալու երկրորդ շանսը Հրանտ Դինքի սպանությունից հետո», - գրում է այսօր «Թրքիշ դեյլի նյուզ» թերթը` վկայակոչելով հարցին առնչվող աղբյուրներ:
Թերթի վկայությամբ՝ հրավերներ են ուղարկվել Նյու 3որքում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, 0տտավայում, Փարիզում եւ Երեւանում բնակվող ավելի քան 200 հայերի՝ հոգեւորականների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների: Հրավերները համաձայնեցվել են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ:
Ըստ թերթի՝ Վանի նահանգապետը հրավերներ չի ուղարկել «ծայրահեղական դաշնակներին»: «Թեեւ արարողությանը մնացել է ընդամենը մեկ շաբաթ, Թուրքիան կասկածներ ունի հայերի մասնակցության վերաբերյա», - փաստում է «Թրքիշ դեյլի նյուզ»-ը:
«Մինչեւ այժմ հայտնի չէ, արդյոք ժամանելո՞ւ է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Երեւանը պատասխան չի տվել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան միջոցով ուղարկված հրավերին», - գրում է թերթը:
Երեւանի հետ կապեր ունեցող աղբյուրները պնդում են, որ «արարողությանը չի մասնակցի նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, որն ընդամենը տեղեկացել է, թե իրեն հրավեր է ուղարկված, բայց չի ստացել հրավերը»:
Ի պատասխան` Անկարան որոշել է մեծ նշանակություն չտալ եկեղեցու բացման արարողությանը` պնդելով. - «Չափազանցնելու կարիք չկա, մենք ամեն տարի պատմական հուշարձաններ ենք բացում»: