Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սուգ է հայտարարված


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը երկրում սուգ է հայտարարել` անցած չորս օրերին իրար հաջորդած ողբերգական իրադարձությունների հետեւանքով մոտ 180 ռուսաստանցիների մահվան կապակցությամբ:

Երկուշաբթի օրը Կուզբասի «Ուլյանովսկայա» ածխահանքում պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 107 մարդ:

Լույս երեքշաբթի գիշերը Կրասնոդարի երկրամասի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ զոհվել է 63 մարդ, որոնց մեծ մասը` տարեցներ:

Շաբաթ երեկոյան 6 մարդ է զոհվել Սամարայում «ՏՈՒ-134» ուղեւորատար օդանավի աղետի հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG