Մատչելիության հղումներ

Մեկ տարի առաջ հիմնադրված ամսագրի տպաքանակաը հասել է 15 հազարի


Անի Քոչարի խոսքով, գումար վաստակելը կարեւոր է, սակայն «Ես»-ի խմբագրությունում առավել էական է որակով ամսագիր հրատարակելը:

«Ես»-ի շապիկին հիմնականում հայկական շոու բիզնեսի աստղերն են, նոր լույս տեսած համարը հատկապես կուրախացնի Արամեի երկրպագուներին:

Անի Քոչարն ասում է, որ «Ես»-ը դեղին մամուլ չէ, պարզապես իրենք գրում են այն, ինչ հետաքրքրում է երիտասարդներին: «Ես»-ի լրագրողները բացառապես երիտասարդներ են:

«Ինչ հետաքրքրում է մեզ, կհետաքրքրի նաեւ մյուս երիտասարդներին», - մեկնաբանում է երիտասարդ խմբագիրը:

Անի Քոչարը վստահեցնում է, որ աստղերի մասին հրապարակումները աստիճանաբար «Ես»-ի էջերը կզիջեն լուրջ հոդվածների` երիտասարդների խնդիրները արծարծող ու լուծումներ առաջարկող:

Այլ ուղղվածություն ունի նորաստեղծ «3 միլիոն» երիտասարդական ամսագիրը: Ամսագրի հիմնադիր Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ ուսումնասիրել են շուկան եւ տեսել բացերը: «3 միլիոն»-ի էջերում, ըստ Սաթիկ Սեյրանյանի, առաջնայինը բովանդակությունն է:

«Մենք չենք խաբում ընթերցողներին. սա կարդալու, ոչ թե թերթելու ամսագիր է»,- վստահեցրեց նա:

«Ամեն ինչ բացի քաղաքականությունից». սա «3 միլիոն» ամսագրի կարգախոսն է:

Ամսագրի լույս տեսած երկու համարների տպաքանակը չի գերազանցել 2500-ը, բայց շուտով այս թիվը մեծանալու է: Ամսագրի հիմնադիրը պատմեց, որ նորաստեղծ ամսագրի խմբագրակազմում տարբեր սերունդների լրագրողներ են, ինչը, Սեյրանյանի մեկնաբանմամբ, ամսագրի էջերը բազմազանությամբ է հագեցնում:

Ըստ Սաթիկ Սեյրանյանի, թյուր կարծիք է ձեւավորվել, թե երիտասարդներին աստղերի կյանքի մանրամասներից զատ ոչինչ չի հետաքրքրում: Նա պնդում է, որ արդեն կան «3 միլիոն»-ի առաջին արձագանքները: Փոխարենը աստղերից մի քանիսն արդեն նեղացել են ամսագրից. «Մեր էջերում միշտ չէ, որ աստղերը բարի, փայլուն ու պուպուշ դեմք ունեն»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG