Կլինեն բնապահպանական երթեր եւ յուրաքանչյուր վայրում, ելնելով տեղի առավել կարեւոր խնդիրներից, նախապես կմշակվեն հետագա աշխատանքները:
Նշված բնակավայրերի որոշ դպրոցներում 2006-ի հոկտեմբերից մինչ այսօր անցկացվում են բնապահպահպանական թեմաներով դասընթացներ, ֆիլմերի ցուցադրություններ, երեխաներին բնությանը մերձեցնելու, հայրենի բնաշխարհի արժեքները գնահատելու, բնապահպանական խնդիրների շուրջ հետաքրքրություն առաջացնելու նպատակով: Դասընթացները վարում են բուսաբաններ, կենսաբաններ, ռեժիսորներ ու օպերատորներ:
«Արեւորդի» բանպահպանական փառատոնի մամուլի քարտուղար Օֆելյա Զաքարյանի խոսքերով, իրենք առաջնորդվում են «Երեխաների համար` երեխաների ակտիվ մասնակցությամբ» կարգախոսով:
Փառատոնին մասնակցելու են նաեւ «Մանանա» պատանեական կենտրոնի սաները: Կենտրոնի նախագահ Ռուզան Բաղդասարյանի խոսքերով, փառատոնին իրենք ներկայացնելու են բնապահպանական թեմաներով մի քանի ֆիլմեր: Նախ կենտրոնը կկազմակերպի մրցույթ, այնուհետեւ ներկայացված ֆիլմերից կընտրվեն լավագույնները, որոնք էլ կցուցադրվեն փառատոնի շրջանակներում:
«Բնապահպանական խնդիրներին մեր սաներն ունեցել են իրենց անդրադարձը` թե ֆիլմեր եւ թե ֆոտոլուսանկարների կարգով» ,- ասաց Ռուզան Բաղդասարյանը:
Նարինե Ղալեչյան