Մատչելիության հղումներ

Պուտին. «Ռուսաստանը պետք է դառնա սպառազինությունների շուկայի առաջատարը»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Ռուսաստանը դառնա աշխարհի սպառազինությունների շուկայի առաջատար:

«Ռուսաստանը վստահորեն տեղ է գրավում սպառազինությունների համաշխարհային շուկայում, եւ մենք ունենք բոլոր պայմանները հաջողությունը զարգացնելու համար», - ասել է այսօր Պուտինը` ելույթ ունենալով օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովում:

Նախագահի վկայությամբ՝ ռուսաստանյան զենքի պատվերների ծավալն արդեն հասել է 30 միլիարդ դոլարի:

Հայաստանը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Ռուսաստանից զենք է ձեռք բերում այդ երկրի ներքին գներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG