Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի արտոնագրի տրամադրման միջնորդավճարներն այսուհետ կվճարվեն «Հայէկոնոմբանկ»-ում


Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ ներգաղթային արտոնագրի համար դիմող քաղաքացիներն այսուհետ կարող են միջնորդավճարները վճարել «Հայէկոնոմբանկ»-ի 40 մասնաճյուղերից մեկում` հայկական դրամով:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, այս պահից սկսած բանկում միջնորդավճարները վճարած դիմորդներին հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու ժամանակ կտրվի առավելություն:

Ապրիլի 15-ից կպահանջվի, որպեսզի ոչ ներգաղթային արտոնագրի համար դիմող բոլոր քաղաքացիները միջնորդավճարը վճարեն բանկում, եւ հյուպատոսական բաժինը հարցազրույց կնշանակի միայն այն անձանց համար, ովքեր միջնորդավճարները վճարել են «Հայէկոնոմբանկ»-ի որեւէ մասնաճյուղում:

Բոլոր մյուս տեսակի մուծումները` ներառյալ երկակի մուտքի արտոնագրի համար կատարվող վճարները, կգանձվեն դեսպանատան գանձապահի կողմից հարցազրույցի օրը: Դեսպանատանը վճարումը կարող է կատարվել հայկական դրամով կամ ամերիկյան դոլարով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG