Մատչելիության հղումներ

Կուզբասի «Ուլյանովսկայա» հանքում 106 հանքափոր է զոհվել


Կուզբասի «Ուլյանովսկայա» ածխահանքում երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 106 ածխահատ է զոհվել: Ըստ ճշտված տվյալների, որ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տրամադրել են վթարի հետեւանքների վերացման շտաբից, պայթյունի պահին հանքում եղած շուջ 200 մարդուց 93-ին հաջողվել է փրկել:

Զոհվածների թվում են ածխահանքի երկու տասնյակ ղեկավար աշխատողներ, այդ թվում փոխտնօրեններ, գլխավոր ինժեների եւ գլխավոր մեխանիկի տեղակալներ:

Զոհվել է նաեւ Միացյալ Թագավորության քաղաքացի Իան Մալքոլմ Ռոբերթսոնը, որը ածխահանքում բրիտանական ընկերության նախագիծ էր ղեկավարում:

Վթարի հետեւանքների վերացման շտաբը ղեկավարում է Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեեւը:

Նովոկուզնեցկի շրջանում գտնվող «Ուլյանովսկայա» հանքը ածխի արդյունահանման նորագույն ձեռնարկություններից է Կուզբասում: Այն շահագործման է հանձնվել 2002 թվականի հոկտեմբերին եւ հանդերձված է ամենաարդիական սարքավորումներով: Հանքում արդյունահանվում է տարեկան 3 միլիոն տոննա ածուխ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG