Մատչելիության հղումներ

Կուզբասի «Ուլյանովսկայա» հանքում 25 հանքափոր է զոհվել


Կուզբասի «Ուլյանովսկայա» հանքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 25 հանքափոր է զոհվել: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Կեմերովոյի մարզի վարչակազմից, 88 մարդու հաջողվել է դուրս բերել հանքից:

Ներկայումս վթարի վայրում աշխատում է փրկարարների 12 ջոկատ: Ստեղծվել է վթարի հետեւանքների վերացման շտաբ` Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեեւի գլխավորությամբ:

Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ երեկոյան Կեմերովո է մեկնելու արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն:

Նովոկուզնեցկի շրջանում գտնվող «Ուլյանովսկայա» հանքը ածխի արդյունահանման նորագույն ձեռնարկություններից է Կուզբասում: Այն շահագործման է հանձնվել 2002 թվականի հոկտեմբերին եւ հանդերձված է ամենաարդիական սարքավորումներով: Հանքում արդյունահանվում է տարեկան 3 միլիոն տոննա ածուխ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG