Նախարարի խոսքով՝ 3,1 մլրդ ֆունտ ստերլինգը ծախսվելու է Օլիմպիական ավանի եւ մարզական կառույցների շինարարության վրա, 1,7 միլիարդը՝ խաղերի անցկացման վայրում վերակառուցողական աշխատանքների, 840 միլիոնը` հարկերի տեսքով մտնելու է պետական գանձարան, 600 միլիոնով ապահովվելու է խաղերի անցկացման անվտանգությունը, եւս 2,7 միլիարդ ֆունտ ստերլինգ՝ չնախատեսված ծախսերի համար:
Լոնդոնի արեւելյան հատվածում՝ Օլիմպիական ավանում արդեն ընթանում են նախապատրաստական եւ շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2011-ին:
Չինաստանի մայրաքաղաքում, մինչդեռ, լրջորեն պատրաստվում են 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերին:
Օլիմպիադայի հյուրերին սպասարկելու համար Չինաստանում ստեղծվել են աշխարհի ամենաերկար ավտոբուսները: Մարդատար ավտոբուսի սրահը երկարությունը 25 մետր է, այն կարողանում է տեղափոխել միաժամանակ 300 ուղեւորի: «Սուպերավտոբուսը» համապատասխանում է բնապահպանական արդի պահանջներին, նախատեսված է նաեւ տեղաշարժման խնդիրներ ունեցող հաշմանդամներ համար:
Հասմիկ Սմբատյան