Մատչելիության հղումներ

Կասյանովը ստիպված է վերադարձնել շքեղ առանձնատունը


Ռուսաստանի դատարանն այսօր պահանջել է նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովից պետությանը վերադարձնել շքեղ առանձնատունը:

Դատարանը վճռել է, որ ժամանակին Կասյանովը օրենքի խախտումով է գնել գետի ափին գտնվող թանկարժեք առանձնատունը:

Կասյանովը հերքում է մեղավորությունը` պնդելով, որ իշխանությունները իր դեմ արշավ են սկսել այն բանից հետո, երբ ինքը հայտարարել է, թե միանում է ընդդիմությանը:

Կասյանովը, որը պաշտոնազրկվել է 2004 թվականին, «Ռոյթերզ»-ի վկայությամբ, այժմ փորձում է միավորել ընդդիմությանը` մտադրվելով մասնակցել 2008 թվականի նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG