Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ստեղծվում է լրատվամիջոցներն եւ ինտերնետը կարգավորող գործակալություն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հրամանագիր է ստորագրել նոր գերգործակալություն ստեղծելու մասին, որը կոչված է կարգավորելու լրատվամիջոցներն ու ինտերնետը:

Հրամանագրով նախատեսվում է լրատվամիջոցներն ու մշակույթը կարգավորող «Ռոսոխրանկուլտուրա» գործակալությունը ձուլել հեռահաղորդակցությունները եւ տեղեկատվական տեխնոլոգիաները կարգավորող «Ռոսսվյազնադզոր» գործակալության հետ:

Լրագրողները զգուշացնում են, որ Կրեմլը կարող է փորձել վերահսկողություն հաստատել ինտերնետի նկատմամբ, որը հարաբերականորեն ազատ է կառավարության գրաքննությունից:

Իսկ Ռուսաստանի Պետդումայում քննարկվում է օրենքի մի նախագիծ, որով լրատվամիջոցներին արգելվում է հրապարակել քրեական գործերի կողմերի՝ այդ թվում եւ զոհերի, ռասայական, ազգային, կրոնական պատկանելությունը:

Նախագծի ընդդիմախոսների կարծիքով, դա կդժվարացնի մամուլի գործը՝ մատնացույց անելու ատելության հողի վրա գործած հանցանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG