Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք` Ադրբեջանի խորհրդարանում


Այսօր Ադրբեջանի խորհրդարանում երկու պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականը, վարչապետ Արթուր Ռասիզադեի կողմից կառավարության անցած տարվա գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ելույթ է ունեցել պատգամավոր Հուսեյն Աբդուլաեւը, որը դժգոհել է, թե զեկույցում բազմաթիվ տվյալներ բացակայում են:

Պատգամավոր Ֆազաիլ Աղամալին անհամբեր բղավել է` պահանջելով Աբդուլաեւից դադարեցնել ելույթը: Սակայն Աբդուլաեւը շարունակել է իր խոսքը, ինչը ավելի է բորբոքել Աղամալիի զայրույթը, եւ նա սկսել է վիրավորանքներ տեղալ ելույթ ունեցողի հասցեին` նրան անվանելով «ավանակ»:

Այնուհետեւ երկու պատգամավորները վազել են միմյանց ընդառաջ եւ սկսել են հարվածել իրար: Գործընկերներին մի քանի րոպե անց է միայն հաջողվել բաժանել կռվողներին:

Խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը կարգապահական հանձնաժողովին հանձնարարել է զբաղվել տեղի ունեցածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG