Մատչելիության հղումներ

Դինքի ընտանիքի փաստաբանները մեղադրում են ոստիկանությանը


«Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները այսօր պահանջել են իրավական հետաքննություն անցկացնել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց կարծիքով, ներգրավված են եղել հանցագործության մեջ:

«Մենք դատախազից պահանջել ենք հետաքննություն իրականացնել այն բոլոր պաշտոնյաների նկատմամբ, որոնց արդեն վարչական մեղադրանք է ներկայացվել», - լրագրողներին ասել է փաստաբան Բահրի Բայրամ Բելենը:

Մեկ այլ փաստաբան՝ Ֆեթիե Չեթինը, ցույց է տվել այն գրության պատճենը, որով Տրապիզոնի ոստիկանները տեղեկացրել էին Ստամբուլի իրենց գործընկերներին պատրաստվող սպանության մասին: Փաստաբանի վկայությամբ՝ նույն բովանդակության 17 գրություն է ուղարկվել Ստամբուլի ոստիկանություն:

«Սա ապացուցում է, որ դա թերացում կամ մոռացկոտություն չէր, այլ իշխանությունների գիտակցված մասնակցություն հանցագործությանը», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG