Մատչելիության հղումներ

«ՎիմպելԿոմ»-ը մտել է վրացական բջջային կապի շուկա


Ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» բաժնետիրական ընկերությունը Վրաստանում բջջային հեռահաղորդակցության շուկա է մտել այսօրվանից՝ «Բիլայն» ապրանքանիշով, «Մոբիտել» ընկերության միջոցով:

Ըստ «Կովկասպրես» գործակալության, «Մոբիտել»-ի գլխավոր տնօրեն Ռոման Կալինինը ասել է, որ «Բիլայն»-ը առաջին փուլում հասանելի կլինի միայն Թբիլիսիում եւ Ռուսթավիում:

Անցած տարվա հոկտեմբերից «ՎիմպելԿոմ» ընկերությունն է պատկանում «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG