Մատչելիության հղումներ

Ռահմոնով. «Ողջունում ենք ղարաբաղյան բանակցությունների վերսկսումը»


Տաջիկստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը: Այդ մասին այսօր Դուշանբեում հայտարարել է Տաջիկստանի նախագահ էմոմալի Ռահմոնովը՝ ադրբեջանցի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ հանդիպելուց հետո:

«Տաջիկստանը խաղաղ գործընթացների համոզված կողմնակիցն է, եւ մենք գտնում ենք, որ հակամարտությունների կարգավորման միակ ճիշտ ճանապարհը բանակցություններն են», - ասել է Ռահմոնովը Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ:

Երկու նախագահները բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Կնքվել են նաեւ տարբեր բնագավառներին վերաբերող 11 միջկառավարական համաձայնագրեր:

Սա Ալիեւի առաջին այցն էր Տաջիկստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG