Ադրբեջանի փաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Ալադին Ալիեւը Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ հանդիպման ժամանակ տպավորություն է ստացել, թե վերջինս պատկերացում չունի իր երկրի մասին:
Ադրբեջանական day.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, Ալիեւը ամերիկյան Օհայո նահանգում մասնակցել է փաուերլիֆթինգի փառատոնին, որն անցկացվում էր ի պատիվ Շվարցենեգերի, եւ Կալիֆորնիայի նահանգապետին «Ադրբեջան» գրությամբ գորգ է նվիրել:
«Հաջորդ օրը գալով փառատոնին` Շվարցենեգերը ինձ իր մոտ կանչեց: Ես նահանգապետի հետ 7 րոպե զրուցեցի: Ես պատմեցի նրան մեր ժողովրդի, մեր երկրի պատմության եւ հայերի կողմից մեր տարածքի օկուպացման մասին: Շվարցենեգերի մոտ շատ լավ տպավորություն ձեւավորվեց», - պատմել է Ալիեւը «APA-Սպորտ»-ին` հավելելով. - «Սակայն ինձ վրա վատ ազդեց մի հանգամանք: Ինձ թվաց, թե նա ոչինչ չգիտեր մեր երկրի մասին: Շվարցենեգերը թղթի վրա տառ առ տառ գրեց` «Ադրբեջան»: