Մատչելիության հղումներ

Ապրիլի սկզբից Հայաստանում կգործի ինտերնետ կապի նոր մատակարար


Հայաստանյան շուկա մուտք է գործում ինտերնետ կապի նոր մատակարար` FaberNet Communication ընկերությունը, որը սկսել է Հայաստանում օպտիկական մանրաթելային ցանցի կառուցումը: Ցանցը կսկսի գործել ապրիլի 1-ից:

FaberNet comunication-ը համագործակցելու է հոլանդական «Լինքս տելեկոմ»-ի եւ վրացական «Ռեյլ-վեյ տելեկոմ»-ի հետ:

«Ցավոք Հայաստանում ինտերնետ ծառայությունների մատուցման որակը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, եւ անհրաժեշտություն կար շատ արագ եւ էժան կապ ներմուծել: FaberNet Communication-ը կտա այդ հնարավորությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: - «Այսօրվա ինտերնետը 200-400 միլիվայրկյան արագություն է ապահովում, ինչը դանդաղ է: FaberNet Communication-ը պետք է ապահովի 100 միլիվայրկյան»:

Բացի այդ, ըստ Մանուկյանի, մինչեւ օրս կապի 2 մեգաբայթը վաճառվել է 13500 դոլարով, իսկ այս ընկերությունը վաճառելու է 3500 դոլարով:

«Ե’վ գներն են իջնում, ե’ւ արագությունն է մեծանում: Բացի այդ, մինչ այս ունեինք արտաքին աշխարհի հետ ընդամենը մեկ կաբելային կապ, այսօր երկրորդն է մտնում», - հավելեց նախարարը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG