Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայսը եւ Ռոբերտ Գեյթսը Ներկայացուցիչների պալատին հորդորում են չընդունել Հայոց ցեղասպանության բանաձեւը


ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նամակներ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ հանրապետականների առաջնորդ Թոմ Լանթոսին՝ կոչ անելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այս մասին հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով իր «ամերիկյան բյուրոն»:

Աղբյուրի համաձայն, Ռայսը եւ Գեյթսը իրենց նամակներում նշել են, թե «բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների համակարգին»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում ներկայացվել է այս տարվա հունվարի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG