Թուրք հայտնի մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը տարակուսանք է հայտնել, որ թուրքական բուհերից մեկի ղեկավարը հայ պատմաբանին հրավիրել է բանավիճելու Հայոց ցեղասպանության շուրջ, սակայն հետո հրաժարվել է բացել արխիվները, ինչի հետեւանքով հանդիպումը չի կայացել:
Թուրքական պատմության ինստիտուտի ռեկտոր 3ուսուֆ Հալաչօղլուն պնդում է, որ հայ պատմաբան Արա Սարաֆյանը հրաժարվել է հանդիպել` հաշվի առնելով թուրքահայերի բացասական արձագանքը:
Սակայն «Սաբահ» թերթը փաստում է, որ հանդիպումը չի կայացել, քանի որ Հալաչօղլուն հրաժարվել է բացել բոլոր արխիվները եւ որոշ փաստաթղթեր ներկայացնել:
«Եթե դուք չէիք պատրաստվում ցույց տալ այդ փաստաթղթերը, ինչո՞ւ էիք հանդիպում նախաձեռնում: Ինչո՞ւ էիք հանդիպում կազմակերպում առանց նախապես համաձայնեցնելու արխիվները բացելու պայմանները»,- հարց է տալիս Բիրանդը: