Մատչելիության հղումներ

Թուրք պրոֆեսորը մեղադրվում է «Աթաթուրքի ժառանգությունը վիրավորելու» մեջ

Թուրք պրոֆեսոր Աթիլա 3այլան մեղադրվում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի «ժառանգությունը վիրավորելու» մեջ:

Մի քանի ամիս առաջ պրոֆեսորը իր ելույթներից մեկում կարծիք էր հայտնել, թե Աթաթուրքի միակուսակցական իշխանությունը «այնքան առաջադիմական չէր, որքան համոզված են թուրքերը, եւ նույնիսկ որոշ իմաստով հետադիմական էր»:

«Թրքիշ դեյլի նյուս»-ը հայտնում է, որ դատապարտվելու դեպքում 3այլային սպասոււմ է մինչեւ 3 տարվա ազատազրկում: Թերթը փաստում է, որ պրոֆեսորի դեմ 8 տարբեր հայցեր են ներկայացվել:
XS
SM
MD
LG