Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ով պաշտոնից հրաժարվելուց հետո վերականգնեց իր անդամությունը Հայ հեղափոխական դաշնակցությունում, իր ապագա քաղաքական գործունեությունը կապում է բացառապես Դաշնակցության հետ` անգամ կուսակցությունն անցնի ընդդիմադիր դաշտ:
Անցած տարի Դաշնակցությունն իր ընդհանուր ժողովում որոշում կայացրեց, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը քաղաքական լուրջ ներկայություն չունենա խորհրդարանում, ապա կդառնա ընդդիմություն:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե տարիներ շարունակ իշխանությունը ներկայացրած գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը պատրա՞ստ է ընդդիմադիր դառնալ, նախկին փոխնախարարը պատասխանեց. - «Ես տեսնում եմ Դաշնակցությանը ե'ւ ընդդիմության մեջ, ե'ւ իշխանությունում: Եվ այս առումով ես այդպիսի խնդիր չեմ դրել իմ առջեւ: Անգամ խնդիր չեմ դրել, որ պետք է լինեմ պատգամավոր»:
Անդրադառնալով իր հրաժարականին` նախկին փոխնախարարաը ասաց. - «Ես գտնում եմ, որ շատ երկար ժամանակ ես զբաղեցրեցի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը... Եվ պետք է թարմ ուժ գա, փոխարինի ինձ»:
Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ եղան, որ Աղաբեկյանի հրաժարականը հեռահար նպատակներ է հետապնդում` հավակնելով Հայաստանի պաշտպանության նախարարի կամ անգամ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնին, Աղաբեկյանը արձագանքեց. - «Դաշնակցությունը եթե այդքան մեծ նպատակ դնի իր առջեւ, որ ունենա պաշտպանության նախարար, զինվոր Աղաբեկյանը հաճույքով կկատարի այդ պարտականությունը: Եթե Դաշնակցությունը որոշի, որ ես Հայաստանում անելիք չունեմ եւ պետք է նորից վերադառնամ Ղարաբաղ, ապա կարող եմ աշխատել ինչպես գյուղապետ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նախագահ»:
Կարինե Քալանթարյան