Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով կասկածյալ Գուրգեն Վիրաբյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ չի ճանաչում նույն գործով մարտի 7-ին ձերբակալված Հայկ Իսրայելյանին:
«Ես ոչ ճանաչում եմ նրան, ոչ ընդհանրապես առնչություն եմ ունեցել: Ոչ նրա ազգանունը, ոչ էլ անունը ինձ որեւէ բան չի ասում», - պնդեց Գուրգեն Վիրաբյանը: - «Մենք ոչ մի կապ չենք ունեցել այդ դեպքի հետ»:
Դեռ անցած տարի ձերբակալված Վիրաբյան եղբայրներին, որոնց նկատմամբ խափանման միջոցը ավելի ուշ փոխվել էր, եւ Հայկ Իսրայելյանին ներկայացվել է նույն` «հեռակառավարմամբ գործադրվող սարքի միջոցով Շահեն Հովասափյանի սպանությունը կատարելու եւ ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կրելու» մեղադրանքը:
Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց, որ, թեեւ մեղադրանքը ներկայացված է Քրեական օրենսգրքի նույն հոդվածով, սակայն Վիրաբյան եղբայրներին երբեք բուն սպանությունը կատարելու մեղադրանք չի ներկայացվել. նրանք մեղադրվում են սպանությունը կազմակերպելու մեջ: Իսկ Հայկ Իսրայելյանը մեղադրվում է սպանությունը կատարելու մեջ:
Ռուզաննա Ստեփանյան