Մատչելիության հղումներ

«Բարսելոնա»-ն ուզում է պայմանագիր կնքել 12-ամյա թուրք տղայի հետ


Գերմանական DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Իսպանիայի առաջատար ֆուտբոլային ակումբը` «Բարսելոնա»-ն ցանկանում է պայմանագիր կնքել 12-ամյա թուրք «հրաշամանուկ» Մուհամեդ Դեմիրչիի հետ:

Տղան ապրում է Ստամբուլի բանվորական թաղամասում: Նրան հայտնաբերել են «Բեշիքթաշ» ակումբի մարզիչները:

Դեմիրչիին համեմատում են «Բարսելոնա»-ի հարձակվող, բրազիլացի գերաստղ Ռոնալդինիոյի հետ: Իսպանական ակումբը պատրաստ է երեք միլիոն եվրո վճարել պատանի տաղանդի համար:

Իսպանական մամուլում Մուհամեդ Դեմիրչիին անվանել են «Մուհա»: «Բարսելոնա»-ն առաջարկում է պայմանագիր` պարտավորվելով յուրաքանչյուր ամիս երեք հազար եվրո վճարել «Մուհա»-ին եւ ապահովել անգլերեն ու իսպաներեն լեզուների ուսուցումը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG