Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահի հավակնորդներից ամենամեծ ժողովրդականությունն են վայելում Հիլարի Քլինթոնը եւ Ռուդոլֆ Ջուլիանին


Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ սենատոր Հիլարի Քլինթոնը եւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առավել նախընտրելի թեկնածուներն են: Այդ են վկայում ամերիկյան զույգ կուսակցությունների անդամների շրջանում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են երկուշաբթի օրը:

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ օգտին ներկայումս պատրաստ է քվեարկել հարցված դեմոկրատների 36 տոկոսը, երկրորդ տեղում է Իլինոյսը ներկայացնող սենատոր, սեւամորթ Բարաք Օբաման՝ 22 տոկոս, երրորդում՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորը՝ 18 տոկոս (վերջինս բազմիցս հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին):

Հանրապետականների 44 տոկոսը պատրաստ են իրենց ձայնը տալ Ռուդոլֆ Ջուլիանիին, երկրորդ տեղում է Արիզոնան ներկայացնող սենատոր Ջո ՄըքՔեյնը՝ 20 տոկոս, իսկ երրորդում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը, որի օգտին արտահայտվել են հարցվածների 9 տոկոսը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, հարցմանը մասնակցել են ավելի քան հազար չափահաս ամերիկացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG