Մատչելիության հղումներ

Օրիգինալ ձայնասկավառակները չեն վաճառվում


Այս սրահներն այսօր մատչելի գներով՝ ընդամենը 1500-2000 դրամով առաջարկում են անօրինական կերպով բազմացված ձայնասկավառակներ: Մինչդեռ դրանց օրիգինալներն արժեն շուրջ 5000 դրամ:

Սա անհանգստացնում է գրեթե բոլոր երգիչ-երգչուհիներին: Զարուհի Բաբայանը, օրինակ, հաճախ է տարբեր սրահներում տեսել իր առանձին երգերի ու ձայնասկավառակների անօրինական տարբերակները: Երգչուհին դժգոհում է համապատասխան իրավական դաշտի անկատարությունից:

«Armenian Music Center» կազմակերպությունը, որը հիմնականում զբաղվում է երգիչների շահերի պաշտպանմամբ, կնքում նրանց հետ պայմանագրեր՝ ստանալով տվյալ հեղինակի ստեղծագործությունը վաճառելու թույլտվություն, փորձում է պայքարել ձայնասկավառակների անօրինական վաճառքի դեմ:

«Armenian Music Center»-ի հայասատանյան ներկայացուցչության եւ «Աբայդ Վեբ Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի հայկական երաժշտական կենտրոնների գլխավոր մենեջեր Լիլիթ Արշակյանն ասում է, որ իրենք հաճախ են կազմակերպում ակցիաներ ձայնասկավառակների անօրինական վաճառքի դեմ:

Նրա խոսքերով, իրենք մեկ առ մեկ գրացում են այն ՍՊԸ-նրը, որտեղ հանդիպում են անօրինական ձայնասկավառակներ:

Մայրաքաղաքի երաժշտական կրպակներից մեկի սեփականատերն ասաց, որ իր կրպակում անօրինական ձայնասկավառակներ վաճառվում են:

«Այսօր Երեւանում ավելի ճիշտ կլինի փնտրեք այնպիսի երաժշտական կրպակ, որտեղ չկան անօրինական ձայնասկավառակներ»,- ասաց կրպակի սեփականատերն ու փաստեց, որ ձայնասկավառակների օրիգինալ տարբերակներն ամիսներով չեն վաճառվում: Ինքն անգամ անձամբ է հաճախորդների համար ձայնագրում հավաքածուներ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG