Մատչելիության հղումներ

Վրացի գործարարը պնդում է, թե Հայաստան առաքված գինին չի մաքսազերծվում


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց վրաստանյան Taro Wine ընկերության տնօրեն Դավիթ Զոդելավան, իրենց կողմից Հայաստան առաքված 12 տոննա վրացական գինին Հայաստանի մաքսային ծառայությունը չի մաքսազերծում:

Պատճառները նրան անհայտ են. ընկերության պաշտոնական նամակը մնացել է անպատասխան:

Տնօրենի խոսքերով, հայ-վրացական սահմանային մաքսակետն անցնելուց հետո, իրենց մեքենան ուղարկել են Արարատյան մաքսային տերմինալ, ու արդեն 12 օր է մեքենան այնտեղ կանգնած է: Հայաստանի մաքսային ծառայությունները, նրա պնդմամբ, գինին չեն մաքսազերծում` առանց որեւէ բացատրության:

«Մենք, իհարկե, պատրաստ ենք օրենսդրության համաձայն մուծել բոլոր մաքսային վճարները, համաձայն ենք, որ ստուգվի գինու որակը», - ասաց Taro Wine ընկերության ղեկավարը:

Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում արդեն հայտնված հրապարակումներին, թե պատճառը գինու վատ որակն է` նա ասաց. - «Ես ցանկանում եմ նշել, որ գինին չի էլ ստուգվել, այնպես որ որակի մասին խոսք չի բացվել»:

Դավիթ Զոդելավան պնդեց, որ Հայաստան է առաքվել բարձրորակ գինի:

Այս ընկերությունը առաջին անգամ է գինի առաքում Հայաստան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG