Մատչելիության հղումներ

Ճապոնացի էքսկավատորավարը պետությանն է հանձնել գտած կես միլիոնը


Ճապոնացի էքսկավատորավարը աշխատելիս հողի մեջ մի փաթեթ է հայտնաբերել, որի մեջ եղել է ավելի քան 420 հազար դոլար, եւ այն հանձնել է պետությանը:

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ շինհրապարակում փոս փորելիս հայտնաբերված գումարը բանվորն անհապաղ տարել է ոստիկանության բաժանմունք:

Եթե գումարի տերը չհայտնաբերվի, գանձը բաժին է հասնելու 43-ամյա էքսկավատորավարին, որը, սակայն, պետք է որպես հարկ պետությանը մուծի գումարի մոտ մեկ երրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG