Մատչելիության հղումներ

Թուրքերի մեծամասնությունը համոզված է, որ ազգայնականությունն իրենց երկրում ահագնանում է


Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը համոզված է, որ ազգայնականությունը իրենց երկրում ահագնանում է: Այդ մասին են վկայում վերջին սոցիոլոգիական հարցման՝ «Միլիյեթ» թերթում այսօր հրապարակված արդյունքները:

A&G ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ թուրքերի ավելի քան 50 տոկոսը կարծում է, թե ազգայնական տրամադրությունները Թուրքիայում աճում են, 30 տոկոսը համաձայն չէ դրա հետ:

Հարցվածների մեկ հինգերորդը խոստովանել է, որ իրենք էլ են ավելի ազգայնամոլ դարձել:

Թուրքերի մեկ երրորդը ազգայնականության աճը պայմանավորում է Եվրամիության դիրքորոշմամբ. դեկտեմբերին Բրյուսելը մասնակիորեն սառեցրեց անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG